Հետևեք մեզ։

Արթիկում 34-ամյա տղամարդը աղբամանից գտած հրացանով շների սպանդ է իրականացրել

12:16, 22 նոյեմբեր 2024
Արթիկում 34-ամյա տղամարդը աղբամանից գտած հրացանով շների սպանդ է իրականացրել

Նոյեմբերի 10-ին հաղորդում էր ստացվել Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում: Կենդանապաշտպանները հայտնել էին, որ նախորդ օրը Արթիկի Լմբատ-2 թաղամասում շների սպանդ է տեղի ունեցել, և երեք շան կրակված մարմին երկու օր է՝ ընկած են նշված վայրում:

Մեկնել է բաժնի օպերատիվ խումբը: Ձեռնարկվել են հանցագործությունը բացահայտելուն ուղղված միջոցառումներ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արթիկի և Անիի քննչական բաժին:

Քրեական վարույթի շրջանակում ձեռնարկված միջոցառումների արդյունքում Արթիկի ոստիկանները ստացել են օպերատիվ տեղեկություն, ապա նաև իրականացրել բացատրական աշխատանք, և նոյեմբերի 20-ին ինքնակամ բաժին է ներկայացել նույն թաղամասի բնակիչ 34-ամյա մի տղամարդ: Նա հանձնել է «ԻԺ-17» մոդելի հրացան և հայտնել, թե հրացանը մոտ մեկ ամիս առաջ գտել է թաղամասի աղբամանում և պահել եղբոր չբնակեցված բնակարանում, իսկ նոյեմբերի 7-ի ուշ երեկոյան այդ նույն հրացանով կրակել է իր վրա հարձակված թափառող շներին:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Վերլուծական