Այսօր տեղի կունենա Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից պետական սահմանն ապօրինի հատելու գործով դատավարություն։
Միխայիլ Սաակաշվիլին դատավարությանը միանալու է առցանց՝ Vivamed կլինիկայից։
Նշենք, որ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից պետական սահմանը ապօրինի հատելու գործով հետաքննությունը սկսվել է 2021 թվականի հոկտեմբերի 1-ին։ Նշված գործով մեղադրանք է առաջադրվել ևս 4 անձի։