Հետևեք մեզ։

Արևմուտքի անխոհեմությունը Ռուսաստանի կողմից անպատասխան չի մնա, սա է Պուտինի հիմնական ուղերձը․ Կրեմլ

12:16, 22 նոյեմբեր 2024
Արևմուտքի անխոհեմությունը Ռուսաստանի կողմից անպատասխան չի մնա, սա է Պուտինի հիմնական ուղերձը․ Կրեմլ

Արևմուտքի անխոհեմությունը Ռուսաստանի կողմից անպատասխան չի մնա. սա է նախագահի հիմնական ուղերձը։ Այս մասին ասել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ խոսելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երեկ ժողովրդին ուղղված ուղերձի մասին։

Նրա խոսքով՝ Պուտինի՝ նախօրեին արված հայտարարությունները համապարփակ, հասկանալի ու տրամաբանական էին. «Պուտինն ընդգծել է, որ բաց է շփումների համար՝ «խաղաղության հետագիծ» անցնելու համար։

«ԱՄՆ ներկայիս վարչակազմը նախընտրում է գնալ Ուկրաինայի հակամարտության անխոհեմ սրման ճանապարհով»,- ասել է Պեսկովը և հավելել, որ Կրեմլում կասկած չունեն, որ ԱՄՆ ներկայիս վարչակազմը ծանոթ է Պուտինի հայտարարություններին։

Պեսկովը նաև ասել է, որ ռուս զինվորականները կմշակեն Ուկրաինայի խաղաղ բնակչությանը «Օրեշնիկի» կիրառմամբ սպասվող հարվածների մասին նախազգուշացնելու նրբությունները։

Վերլուծական

Ամենաընթերցվածները