Ռուսաստանի Դաշնության միջուկային նորացված դոկտրինի բովանդակությունը լիովին համաժամանակացված է անվտանգության փաստաթղթերի հետ, որոնք կստորագրվեն Միութենական պետության բարձրագույն պետական խորհրդում, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Նրա խոսքով, Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության Գերագույն պետական խորհրդի համար պատրաստվել է երկու նախագիծ, որոնք տեղի կունենան մինչև տարեվերջ.
«Սա է Միութենական պետության անվտանգության հայեցակարգը, ինչպես նաև անվտանգության երաշխիքների վերաբերյալ երկկողմ միջպետական համաձայնագիրը։ Թարմացված միջուկային դոկտրինի բովանդակությունը լիովին համաժամանակացված է ռուս-բելառուսական այս երկու փաստաթղթերի հետ»,- ասել է Լավրովը Ռուսաստանի և Բելառուսի ԱԳ նախարարությունների կոլեգիայի նիստից հետո՝ մեկնաբանելով, թե ինչպես է Ռուսաստանի Դաշնության նորացված միջուկային դոկտրինը առնչվում միութենական պետության գործունեությունը։