Հետևեք մեզ։

Ադրբեջանը նոր ուղեկալներ կկառուցի Հայաստանին սահմանամերձ 4 գյուղերում

14:57, 22 նոյեմբեր 2024
Ադրբեջանը նոր ուղեկալներ կկառուցի Հայաստանին սահմանամերձ 4 գյուղերում

Հաջորդ տարի նոր ուղեկալներ կկառուցվեն սահմանազատման հետևանքով Ադրբեջանին անցած սահմանամերձ 4 գյուղերում։

Այս մասին հաղորդել է Ադրբեջանի Պետական ​​սահմանապահ ծառայության (ՊՍԾ) սահմանապահ զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Արազ Մամեդովը։

Նա նշել է, որ Խեյրիմլի գյուղում արդեն իսկ կառուցվել է ուղեկալ։

«Հաջորդ տարի կսկսվի Խեյրիմլի, Աշաղը Ասքիպարա, Բաղանիս Այրում և Գըզըլհաջիլի գյուղերում ուղեկալների շինարարությունը»,-ասել է նա։

Վերլուծական

Ամենաընթերցվածները