Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը փոխադարձ համաձայնությամբ խզել է պայմանագիրը «Թելավիի» հետ: Այս մասին հայտնում է վրացական ակումբի մամուլի քարտուղարությունը՝ ֆեյսբուքի պաշտոնական էջում:
Մինասյանի հետ թիմը լքել են նաև նրա օգնականները՝ Արտակ Օսեյանը (առաջին օգնական) և Արթուր Մկրտչյանը (ֆիզպատրաստության մարզիչ)։
«Մեր ակումբը շնորհակալություն է հայտնում Վարդան Մինասյանին և նրա մարզչական շտաբին՝ իրենց կատարած աշխատանքի համար և մաղթում ամենայն բարիք և հաջողություններ ապագայում».- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ: