Հետևեք մեզ։

Կարեւոր է, որ կլիմայի փոփոխությանը վերաբերող համաժողովում քննարկվի նաև մարդու իրավունքների իրավիճակը. Բերբոք

15:48, 22 նոյեմբեր 2024
Կարեւոր է, որ կլիմայի փոփոխությանը վերաբերող համաժողովում քննարկվի նաև մարդու իրավունքների իրավիճակը. Բերբոք

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը, ելույթ ունենալով Բաքվում ընթացող COP29-ում, խիստ քննադատություն է հնչեցրել Ադրբեջանի հասցեին, նշել՝ այդ երկրում մարդու իրավունքների վիճակը մտահոգիչ է:

Բերբոքը հիշեցրել է լրագրողների, ակտիվիստների և ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալությունները: Նա բացարձակ անընդունելի է համարել նաև Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի 76 պատգամավորի համար Ադրբեջան մուտքի արգելքը:

«Դրանք վերաբերում են նաև Բունդեսթագի գերմանացի պատգամավորներին և անհամատեղելի են Եվրոպայի խորհրդում Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների հետ»,- նշել է Գերմանիայի ԱԳ նախարարը: Դիվանագետը կարևոր է համարել, որ կլիմայի փոփոխությանը վերաբերող համաժողովում քննարկվի նաև մարդու իրավունքների իրավիճակը:

Վերլուծական

Ամենաընթերցվածները