Հետևեք մեզ։

Թրամփն ու Պուտինը  կնստեն բանակցությունների սեղանի շուրջ, իսկ ճաշացանկում կլինի Ուկրաինան. Բորել

16:49, 22 նոյեմբեր 2024
Թրամփն ու Պուտինը  կնստեն բանակցությունների սեղանի շուրջ, իսկ ճաշացանկում կլինի Ուկրաինան. Բորել

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կարծիք է հայտնել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նոր ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ՝ փորձելով համաձայնության գալ ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում։

 

«Ամեն ինչ բերում է դրան՝  Թրամփն ու Պուտինը  կնստեն բանակցությունների սեղանի շուրջ, իսկ ճաշացանկում կլինի Ուկրաինան»,- ասել է Բորելը՝ Cadena SER ռադիոկայանին տված հարցազրույցում։

 

Բորելը միևնույն ժամանակ նշել է, որ Զելենսկին դժվար թե համաձայնի իրավիճակի կարգավորման նրանց տարբերակին՝ առանց բանակցություններին Ուկրաինայի մասնակցության։

 

ԵՄ դիվանագիտության ղեկավարը հարցազրույցի ժամանակ հայտարարել է նաև, որ հավանություն է տվել որոշմանը, որ Կիևը արևմտյան զենքն օգտագործի՝ ռուսական տարածքի խորքերին հարվածելու համար։

 

«Բայդենի վարչակազմը ընտրություններից հետո նույնպես այդպես է վարվել (կողմ են եղել արևմտյան զենքով Ռուսաստանին հարվածելուն-խմբ․), եվրոպական մի շարք երկրներ՝ նույնպես, պարզապես  ոմանք հրապարակայնորեն հայտարարում են այդ մասին, իսկ ոմանք՝ ոչ»,- ասել է Բորելը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները