Հետևեք մեզ։

Գյումրու ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավարը դիմել է Կառավարությանը

17:33, 22 նոյեմբեր 2024
Գյումրու ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավարը դիմել է Կառավարությանը

Գյումրու ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը գրում է․

 

«Հարգելի գյումրեցիներ,

Դիմել եմ կառավարությանը՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն Գյումրի համայնքի ավագանու լիազորությունները դադարեցնելու և արտահերթ ընտրություններ նշանակելու խնդրանքով՝ հաշվի առնելով, որ օրենքի համաձայն արդեն երկու շաբաթ է համայնքի ղեկավար չի ընտրվում:

Հուսով եմ, իշխանությունները գիտակցում են, որ օր առաջ ընտրությունների անցկացումն այլընտրանք չունի, հակառակ պարագայում Գյումրիում շարունակվող կառավարման ճգնաժամի և գյումրեցիների խնդիրների շարունակական չլուծման միակ պատասխանատուն լինելու է գործող իշխանությունը»:

Վերլուծական

Ամենաընթերցվածները