Հետևեք մեզ։

Մհեր Գրիգորյանը եւ Էնդրյու Տորեն քննարկել են Հայաստանում կանխիկի կրճատման ուղղությամբ իրականացված աշխատանքները

18:52, 22 նոյեմբեր 2024
Մհեր Գրիգորյանը եւ Էնդրյու Տորեն քննարկել են Հայաստանում կանխիկի կրճատման ուղղությամբ իրականացված աշխատանքները
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Վիզա» վճարային համակարգի ընկերության տարածաշրջանային նախագահ Էնդրյու Տորեին:
 
 
Փոխվարչապետը հանդիպման սկզբում կարևորել է «Վիզա»-ի գործունեությունը Հայաստանում՝ ընդգծելով մասնավորապես ֆինանսական և թվայնացման ոլորտներում ընկերության հետ փորձի ու գիտելիքի փոխանակման նշանակությունը երկրի համար:
 
 
Զրուցակիցները քննարկել են Հայաստանում կանխիկի կրճատման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները, ինչպես նաև անդրադարձել թվայնացմանն ու կիբեռանվտանգությանն առնչվող հարցերին:

Վերլուծական

Ամենաընթերցվածները