Նիկոլ Փաշինյանը պնդում է, թե աշխատանքից ազատված բոլոր գործընկերները իրենց պաշտոններում արել են համակարգային փոփոխություններ, բայց, միևնույնն է` նա նրանց ստիպել է հրաժարական տալ։
Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ՀՀ վարչապետը, խոսելով վերջին կադրային փոփոխություններից, պնդեց, թե կադրային փոփոխությունները կապված են այն թեմաների հետ, որենք հրապարակայնորեն քննարկվում են։ «Տվյալ շրջանի պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված են, այլ տվյալ ժմանակաշրջանի հետ են կապված»,–պնդեց նա։ Անդրադառնալով ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին պաշտոնից հեռացնելու որոշմանը, Փաշինյանն ասաց, թե չի հրահանգել, այլ խնդրել է նրան հեռանալ։ «Կա արդյոք նման խնդրանքով հանդես գալու իրավական և բարոյական հնարավորություն»,– ինքն իրեն հարցրեց Փաշինյանն ու շատ վստահ պատասխանեց` այո։