Հետևեք մեզ։

Արագաչափերը հանելու հարցը պետք է լուծենք համաժողովրդական ձևով՝ հանրաքվեով. Փաշինյան

20:20, 22 նոյեմբեր 2024
Արագաչափերը հանելու հարցը պետք է լուծենք համաժողովրդական ձևով՝ հանրաքվեով. Փաշինյան

Ես ինքս կաջակցեմ այն հանրային խմբին, ովքեր արագաչափերը հանելու օգտին օրենսդրական նախաձեռնություն կբերեն Ազգային ժողով՝ ունենալով 50 հազար ստորագրություն: ԱԺ-ն դեմ կքվեարկի, կանցնենք 300 հազար ստորագրություն հավաքելու տարբերակին, ինչից հետո այդ հարցը կդրվի հանրաքվեի։ Ես այս գործընթացին կաջակցեմ կազմակերպչկան մասով, բայց իմ դիրքորոշումը չեմ քարոզի ո’չ «այո»-ի, ո’չ «ոչ»-ի օգտին,- Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները