Հետևեք մեզ։

Գրավոր, կիրակի և միանձնյա. վարչապետը՝ վերջին շրջանի պաշտոնանկությունների մասին (տեսանյութ)

23:38, 22 նոյեմբեր 2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձավ պաշոնյաներին գրավոր կերպով կիրակի օրը ուշ երեկոյան հրաժարական տալու խնդրանքի վերաբերյալ հարցին։

 

«Սա միանձնյա որոշում էր, որովհետև վարչապետն ունի իր լիազորությունների շրջանակ»,- նշեց վարչապետը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հրաժարականների հարցը քննարկել է թիմակիցների հետ։

Հիշեցնենք, որ օրեր առաջ պաշտոնից ազատման դիմում էին գրել ՏԿԵ նախարար Գնել Սանոյանը, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։