Հետևեք մեզ։

Կալուգայի մարզում մինչև հունվարի 15-ը կարգելվի պիրոտեխնիկայի վաճառքը

20:40, 22 նոյեմբեր 2024
Կալուգայի մարզում մինչև հունվարի 15-ը կարգելվի պիրոտեխնիկայի վաճառքը

ՌԴ Կալուգայի մարզում 2024 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև հունվարի 15-ը կարգելվի պիրոտեխնիկայի վաճառքը։ Այս մասին հայտարարել է շրջանի ղեկավար Վլադիսլավ Շապշան։

 

«Դժվար ժամանակներ են, կան բազմաթիվ մարտահրավերներ և սպառնալիքներ։ Անվտանգության ապահովումը ամենակարեւոր խնդիրն է։ Մեր տարածաշրջանում դեռևս գործում է պիրոտեխնիկայի օգտագործման արգելքը»,- գրել է նա։

 

Շապշան հույս է հայտնել, որ տեղի բնակիչները ըմբռնումով կվերաբերվեն այս որոշմանը։ Նահանգապետը հավելել է, որ բացի անվտանգության խնդիրներից, կարևոր է հասկանալ հանգամանքները. հիմա ամենալավ ժամանակը չէ բարձր տոնակատարությունների համար։

Վերլուծական

Ամենաընթերցվածները