Հետևեք մեզ։

Եվրոպացիները սառչում են առանց ռուսական գազի․ Մեդվեդև

11:02, 23 նոյեմբեր 2024
Եվրոպացիները սառչում են առանց ռուսական գազի․ Մեդվեդև

Եվրոպա ռուսական գազի մատակարարումների դադարեցումը հանգեցրել է նրան, որ այնտեղ մարդիկ սառչում են, իսկ արդյունահանումը դադարեցվում է: Այս մասին Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։

Դա քննարկվել է Ռուսաստանի նկատմամբ Արեւմուտքի պատժամիջոցների քաղաքականության համատեքստում։ Մեդվեդևը հիշեցրել է, որ Դոնալդ Թրամփը ցանկանում էր սահմանափակել ռուսական գազի մատակարարումները Եվրոպա և այնտեղ վաճառել ամերիկյան էներգետիկ ռեսուրսները։ «Սա այն է, ինչ տեղի է ունենում հիմա, բայց մեր գազը Եվրոպայում չէ, հետևաբար, եվրոպացիները սառչում են, և նրանց արդյունահանումը դադարում է»,-հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները