Ուկրաինական ճգնաժամի դիվանագիտական ավարտի վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններ սկսելու որոշումը չի կարող կայացնել միայն Կիևը։ Նման կարծիք է հայտնել Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը Corriere della Sera թերթին տված հարցազրույցում։
«Բանակցությունները, իհարկե, չեն կարող վարվել Ուկրաինայի ձեռամբ, բայց, միևնույն ժամանակ, ես կարծում եմ, որ շատ երկրներ, որոնք աջակցում են Ուկրաինային, պետք է միասին որոշեն, թե երբ է հնարավոր քննարկել Ռուսաստանի հետ ճգնաժամի դիվանագիտական լուծումը»,- ասում է քաղաքական գործիչը։