ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին ընդունել է սաուդյան «Ալ-Հիլալ» ակումբի առաջարկը: Այս մասին հայտնում է El Chiringuito-ն։
Ըստ աղբյուրի՝ արգենտինացին որոշել է տեղափոխվել Սաուդյան Արաբիայի առաջնություն։ «Ալ-Հիլալի» կազմը պետք է համալրեն նաև Մեսսիի երկու նախկին թիմակիցները՝ կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը և պաշտպան Ժորդի Ալբան. գրում է Armsport.am-ը։
Նմանատիպ տեղեկություն ավելի վաղ հայտնել էր նաև իսպանական ևս մեկ աղբյուր՝ Diario Sport-ը։ Ըստ լուրերի՝ Մեսսին «Ալ-Հիլալում» տարեկան կվաստակի 400 միլիոն եվրո:
Իր հերթին ֆրանսիացի լրագրող Մոհամեդ Բուհաֆսին գրում է, որ արաբական ակումբը, որպեսզի համոզի Մեսսիին տեղափոխվել Սաուդյան Արաբիա, առաջարկներ է պատրաստել Բուսկետսի և Ալբայի, ինչպես նաև ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատիի համար:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սաուդյան Արաբիայի ղեկավարությունը մտադիր է տեղական առաջնություն հրավիրել եվրոպական ֆուտբոլի շատ աստղերի։