Հետևեք մեզ։

Պատգամավորները կգործուղվեն Մոսկվա

13:18, 23 նոյեմբեր 2024
Պատգամավորները կգործուղվեն Մոսկվա

ՀՀ ԱԺ պատգամավորնորը կգործուղվեն Մոսկվա։ Այս մասին Hayastan.news-ին հայտնի է դառնում ԱԺ նախագահի պաշտոնակատար Հակոբ Արշակյանի ստորագրած կարգադրությունից։

 ««ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների և բլոկների փոխգործակցության դերը»խորագրով 5-րդ միջազգային համաժողովին մասնակցելու համար 2024 թվականի նոյեմբերի 25-27-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել Ազգային ժողովի պատգամավորներ Հայկ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, Հայկ ՄԱՄԻՋԱՆՅԱՆԻՆ, Տարոն ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ, ինչպես նաեւ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի եւ եվրաինտեգրման բաժնի գլխավոր մասնագետ Ալվինա ՍԱՆԹՐՈՍՅԱՆԻՆ:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված  ճանապարհածախսի (բացառությամբ Տ. Մարգարյանի) եւ օրապահիկի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին»,-ասվում է կարգադրությունում։

Վերլուծական

Ամենաընթերցվածները