Հետևեք մեզ։

Աղազարյանը որոշում կայացրել է, կհրապարակի երկուշաբթի օրը` ժամը 18:00-ին

15:46, 23 նոյեմբեր 2024
Աղազարյանը որոշում կայացրել է, կհրապարակի երկուշաբթի օրը` ժամը 18:00-ին
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը մանդատը վայր դնել-չդնելու հետ կապված արդեն որոշում է կայացրել: Այս մասին Sputnik Արմենիա-ի հետ զրույցում ասել է պատգամավորը։
 
 
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարեց, որ խնդրանքով դիմել է ԱԺ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանին և Հովիկ Աղազարյանին՝ մանդատները վայր դնել: Նարեկ Զեյնալյանը հետևել էր Փաշինյանի հորդորին։
 
 
«Ես որոշում կայացրել եմ, սակայն այն կհրապարակեմ երկուշաբթի օրը` ժամը 18:00-ին»,– տեղեկացրեց պատգամավորը:
 
Թե որ հարթակով դա կանի, Աղազարյանը դժվարացավ ասել` նշելով. «Եթե ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հեռախոսս տա, ապա ֆեյսբուքյան հարթակի միջոցով, եթե ոչ` կմտածեմ` ինչ անել»։
 
 
 

Վերլուծական

Ամենաընթերցվածները