ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը հայտնում է, որ գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն իր առաջին հանդիպումն է անցկացրել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Ֆլորիդայում առաջին հանդիպումն է անցկացրել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Նրանք քննարկել են դաշինքի առջև ծառացած համաշխարհային անվտանգության մարտահրավերների ողջ շրջանակը»,- նշված է հաղորդագրությունում։