Հետևեք մեզ։

ԱՄՆ պաշտպանության նախարարը վերահաստատել է Միացյալ Նահանգների անսասան աջակցությունը Իսրայելի անվտանգությանը

16:04, 23 նոյեմբեր 2024
ԱՄՆ պաշտպանության նախարարը վերահաստատել է Միացյալ Նահանգների անսասան աջակցությունը Իսրայելի անվտանգությանը

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի հետ, հայտնում է Պենտագոնի մամուլի ծառայությունը։

 

«ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը այսօր զրուցել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի հետ՝ դիտարկելու տարածաշրջանային սպառնալիքները,  քննարկելու Իսրայելի ներկայիս գործողությունները և վերահաստատելու Միացյալ Նահանգների անսասան աջակցությունը Իսրայելի անվտանգությանը»,- նշված է Պենտագոնի պաշտոնական հաղորդագրությունում։

 

Նշվում է նաև, որ Օսթինը վերահաստատել է ԱՄՆ հանձնառությունը՝ Լիբանանում ստեղծված իրավիճակը դիվանագիտական ճանապարհով ​​կարգավորելուն և Իսրայելի կառավարությանը կոչ է արել քայլեր ձեռնարկել Գազայի հատվածում հումանիտար ծանր իրավիճակը բարելավելու համար։

Վերլուծական

Ամենաընթերցվածները