Հետևեք մեզ։

Իրանցի մանկագիր Աբաս Ջհանգիրյանը հանդիպել է հայ դպրոցականների հետ

16:17, 23 նոյեմբեր 2024
Իրանցի մանկագիր Աբաս Ջհանգիրյանը հանդիպել է հայ դպրոցականների հետ
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը հյուրընկալել էր իրանցի
մանկագիր Աբաս Ջհանգիրյանին։
 
 
Գրադարանի «Հեքիաթի» սրահում հեղինակը Երևանի Նվեր Սաֆարյանի անվան թիվ 164 դպրոցի 2-րդ դասարանի աշակերտների համար ընթերցել է իր հեղինակած «Հեռախոսագիրք» պատմվածքը, որը պատմում է յոթնամյա աղջկա մասին։
 
 
Թարգմանիչ Գևորգ Ասատրյանը դպրոցականներին ներկայացրել է մանկագրի կենսագրությունը, ստեղծագործական գործունեությունը և նշել է, որ «Հեռախոսագիրք» պատմվածքի հիման վրա Իրանում նկարահանվել է գեղարվեստական կինոնկար և մուլտֆիլմ։
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ընթերցողներն առաջինն են, որ Աբաս Ջհանգիրյանի այդ ստեղծագործությանը ծանոթացել են հայերեն, քանի որ գիրքը հայերեն դեռևս թարգմանված չէ։
 
 
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը հայտնում է, որ այս հանդիպումը երեխաների մոտ վառ տպավորություններ է թողել: Նրանք հույս են հայտնել, որ հնարավորություն կունենան կարդալ Աբաս Ջհանգիրյանի հեղինակած այլ ստեղծագործություններ ևս:
 
 

Վերլուծական

Ամենաընթերցվածները