Հետևեք մեզ։

COP29-ի աշխատանքը Բաքվում երկարաձգվում է

16:25, 23 նոյեմբեր 2024
COP29-ի աշխատանքը Բաքվում երկարաձգվում է

Բաքվում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 29-րդ համաժողովին պատվիրակությունները չեն կարողացել ժամանակին ավարտել ամփոփիչ փաստաթղթի շուրջ աշխատանքը՝ հայտնում են ադրբեջանական և արևմտյան ԶԼՄ-ները:

 

Համաժողովը պետք է ավարտվեր երեկ երեկոյան, սակայն բանակցողները ստիպված են Բաքվում մնալ նախատեսվածից երկար:

 

Հայտնի է, որ հիմնական հակասությունները ծավալվել են զարգացող երկրներին կլիմայի փոփոխության հետևանքների դեմ պայքարելու համար հատկացվող գումարի շուրջ: Օրերս տարածվել էր COP-29-ի եզրափակիչ կոմյունիկեի միջանկյալ տարբերակը, որի համաձայն՝ զարգացած երկրների իշխանությունները պետք է ձգտեն մինչև 2035 թվականը տարեկան 250 մլրդ դոլար հատկացնել զարգացող երկրներին՝ կլիմայական փոփոխությունների դեմ պայքարում օգնելու համար:

 

Ավելի վաղ նշվում էր, որ կլիմայի փոփոխության հետևանքների հաղթահարման ծրագրերի ֆինանսավորման նոր նախագիծը նախատեսում է տարեկան առնվազն 1,3 տրիլիոն դոլարի հատկացում:

Վերլուծական

Ամենաընթերցվածները