Հետևեք մեզ։

Մասիսը կունենա ժամանակակից չափորոշիչներին համապատասխան ֆուտբոլի դաշտ

16:54, 23 նոյեմբեր 2024
Մասիսը կունենա ժամանակակից չափորոշիչներին համապատասխան ֆուտբոլի դաշտ

Սույն թվականի նոյեմբերի 8-ին Մասիսի համայնքապետարանի  և «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության միջև կնքվել է համագործակցության հուշագիր:


«Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածի 1-ին մասով, 686-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով վերոնշյալ հուշագիրը՝ երեկ կայացած ավագանու նիստում Մասիս համայնքի ավագանին որոշեց`


.Թույլատրել մեկ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետություն Արարատի մարզի Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող՝ մարզ Արարատ, համայնք Մասիս, Մասիս ք․, Երիտասարդական փողոց 2-րդ նրբանցք 2 հողամաս հասցեում գտնվող բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 03-003-0298-0836, մակերեսը՝ 3․5676 հա) անհատույց օգտագործման իրավունքով, 25 տարի ժամկետով տրամադրել «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական  կազմակերպությանը։

 


Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ շուտով Մասիսը կունենա ժամանակակից չափորոշիչներին համապատասխան ֆուտբոլի դաշտ»:

Վերլուծական

Ամենաընթերցվածները