Նոյեմբերի 25-ին Վրաստանի խորհրդարանի առաջին նիստին զուգահեռ Թբիլիսիում ընդդիմությունը հայտարարել է բողոքի լայնածավալ ակցիայի մասին։
Բողոքի ծրագիրը Հերոսների հրապարակում հայտարարել է Աղմաշենեբելիի ռազմավարության առաջնորդ Գիորգի Վաշաձեն։
Իշխանությունների ընդդիմախոսները կսկսեն հավաքվել նախօրեին՝ կիրակի` ժամը 21:00-ին Հանրապետության հրապարակում։ Այնտեղից նրանք կուղևորվեն խորհրդարան և գիշերը կանցկացնեն Ռուսթավելի պողոտայում։
Միաժամանակ, նոյեմբերի 25-ի երեկոյան Թբիլիսիում տեղի կունենա ավտոերթ, որի մասնակիցները մայրաքաղաքի բնակիչներին կխրախուսեն մասնակցել երկուշաբթի ակցիային։
Ինչպես ասում են քաղաքական առաջնորդները, նրանց կմիանան համախոհներ Վրաստանի բոլոր շրջաններից։