Հետևեք մեզ։

Միանձնյա որոշումներով հանձնել է սահմանները, արագաչափերի առումով հանրաքվեի մասին է խոսում․ Բագրատ սրբազան

18:04, 23 նոյեմբեր 2024
Միանձնյա որոշումներով հանձնել է սահմանները, արագաչափերի առումով հանրաքվեի մասին է խոսում․ Բագրատ սրբազան

Միանձնա որոշումներով հանձնել է սահմանները, հանկարծ արագաչափերի առումով համաժողովրդական հանրաքվեի մասին է խոսում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, ուղիղ եթերում հայտարարել է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

«Երբ Արցախը հանձնելու միանձնյա որոշումը կայացրել է ես մարդը։ Երբ մեր ամբողջ ժողովրդի ճակատագիրը միանձնյա որոշելու հանցանքի մեջ է ինքը հայտնվել։ Երբ հազարավոր զոհերի պատճառ է դարձել։ Երբ բոլոր առումներով է քայքայել է պետական համակարգ, ինտիտուտներ, կրթություն, առողջապահություն, ամեն ինչ, ամեն բան։ Միանձնա որոշումներով հանձնել է, օրինակ, Հայաստանի Հանրապետության սահմանները։ Եվ այսպես շարունակ։ Հանկարծ արագաչափերի առումով համաժողովրդական հանրաքվեի մասին է խոսում։

Սա է իրական պատկերը։ Սա է ծիծաղը, զավեշտը։ Սա է դուք և մենք բոլորս, որ հայտնվել ենք այս զավեշտի մեջ։ Սա է մեր կյանքի իրական պատկերը, որը առաջնորդում է կամ փորձում է մոլորեցնել այս ստի հայրը, սուտը կրողը, չարիքը, նեռը, ով քայքայում և հյուծում է մեր կյանք, բայց երկար չի տևելու, որովհետև սուտը երկար կյանք չունի, որքան էլ այն փորձի ցատկոտել տարբեր ցատկահարթակներում»,- ասել է սրբազանը։  

Վերլուծական

Ամենաընթերցվածները