Ռուսաստանի հետ բանակցություններ սկսելու որոշումը միայն Կիևը չի կարող ընդունել:
Նման կարծիք է հայտնել Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը Corriere della Sera թերթին տված հարցազրույցում։
«Բանակցությունները, իհարկե, չեն կարող վարվել առանց Ուկրաինայի։ Բայց, միևնույն ժամանակ, կարծում եմ, որ Ուկրաինային աջակցող շատ երկրներ Կիևի հետ միասին պետք է որոշեն, թե երբ է հնարավոր քննարկել Ռուսաստանի հետ դիվանագիտական լուծումը։ Կիևը միայնակ չի կարող դա որոշել»,- կարծում է Մերկելը։
Նա դժվարացել է պատասխանել այն հարցին, թե, իր կարծիքով, երբ կարող է սկսվել այդ գործընթացը։