Հետևեք մեզ։

Ահասարսուռ դեպք Ռուսաստանում․ կատուն uպանել է տիրոջը

19:31, 23 նոյեմբեր 2024
Ահասարսուռ դեպք Ռուսաստանում․ կատուն uպանել է տիրոջը

Կատուն այնքան է ճանկռել տիրոջը, որ նա կորցրել է գիտակցությունն ու տեղում մահացել։

 

Միջադեպը տեղի է ունեցել Լենինգրադի մարզում։ Տղամարդը գնացել է կատվին փնտրելու, որը մի քանի օր առաջ փախել է տնից։ Սեփականատերը փողոցում գտել է ընտանի կենդանուն ու վերադարձրել տուն։

 

Երեկոյան կատուն քերծել է տիրոջ ոտքը, և տղամարդը սկսել է արնահոսել, Mediahub-ի փոխանցմամբ՝ ասել է PEN TB-ի աղբյուրը։ Օգնության է հասել հարևանը։ Նա ցուցաբերել է առաջին բուժօգնություն և շտապօգնություն կանչել։ Սակայն կատվի տերը կորցրել է գիտակցությունն արյան կորստի պատճառով։ Բժիշկները կարողացել են միայն հաստատել նրա մահը։

 

Նշվում է, որ մահացածը ունեցել է շաքարային դիաբետ և արյան մակարդման հետ կապված խնդիրներ։ Կատուն ճանկով քերծել է տղամարդու ոտքը՝ վնասելով անոթը։ Ոստիկանությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել։

Վերլուծական

Ամենաընթերցվածները