Հետևեք մեզ։

Ֆինլանդիայում օդաչուների գործադուլի պատճառով չեղարկվել է մոտ 300 չվերթ

19:37, 23 նոյեմբեր 2024
Ֆինլանդիայում օդաչուների գործադուլի պատճառով չեղարկվել է մոտ 300 չվերթ

Ֆիննական Finnair ավիաընկերությունը դեկտեմբերի 9-ին և 13-ին շուրջ 300 չվերթ է չեղարկում օդաչուների արհմիության գործադուլի պատճառով, հայտնում է Yle հանրային հեռուստաընկերությունը։

 

«Finnair-ը ստիպված է չեղարկել թռիչքները Ֆինլանդիայի օդաչուների միության բողոքի պատճառով: Գործադուլի շրջանակներում օդաչուները թռիչքներ չեն իրականացնի դեկտեմբերի 9-ին և 13-ին: Ընդհանուր առմամբ, չեղարկվել այս օրերին 300 թռիչք»,- ասվում է հեռարձակողի կայքում հրապարակման մեջ։

 

Նշվում է, որ գործադուլի պատճառով չվերթերի չեղարկման հետեւանքները կանդրադառնան ավիաընկերությունների մոտ 33 հազար հաճախորդների վրա։

Վերլուծական

Ամենաընթերցվածները