Հետևեք մեզ։

Բարոյականություն ունեցող մարդն իրեն չվերաբերող հարցերում քիթը չպետք է խոթի. ԳՇ պետի նախկին տեղակալը՝ Աննա Հակոբյանի՝ հայտարարության մասին

16:03, 08 մայիս 2023
Բարոյականություն ունեցող մարդն իրեն չվերաբերող հարցերում քիթը չպետք է խոթի. ԳՇ պետի նախկին տեղակալը՝ Աննա Հակոբյանի՝ հայտարարության մասին
 

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում խոսել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի՝ պատերազմի ժամանակ 11 հազար դասալիք լինելու հայտարարարության մասին։


«Ինքս անձամբ մեջն եմ եղել դասալքությունների, բայց դրանցով ո՞վ է զբաղվել, ինչո՞ւ է զբաղվել ու  զբաղվե՞լ է արդյոք, բոլորովին այլ խնդիր է», -ասաց նա։


Հարցին՝  11 հազար դեպքի ականատես եղե՞լ եք՝ արձագանքեց. «Ինչպե՞ս եք պատկերացնում՝  ես ինչ-որ սարքեր ունեի դրած, որոնցով պետք է վերահսկեի՞»:

ԳՇ նախկին պաշտոնյան նշեց՝ որևէ մեկին նեղացնել չի ուզում, սակայն իրեն հարգող որևէ անձնավորություն չպետք է խոսի իրեն չվերաբերվող թեմաներից:

«Մարդը, եթե ունի փոքր բարոյականություն, այն հարցերը, որ իրեն չեն վերաբերվում, քիթը չպետք է խոթի դրա մեջ», - ասաց Խաչատրյանը։skype sharing button

pinterest sharing button
sharethis sharing button

 

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը 44-օրյա պատերազմի ժամանակ դասալքության «մեջ է եղել»:

«Ինքս անձամբ մեջն եմ եղել դասալքությունների, բայց դրանցով ո՞վ է զբաղվել, ինչո՞ւ է զբաղվել ու  զբաղվե՞լ է արդյոք, բոլորովին այլ խնդիր է», - լրագրողների հետ զրույցում ասաց նա՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ հայտարարությանը, թե 44-օրյա պատերազմի ընթացքում ունեցել ենք 11 հազար դասալիք:

Հարցին՝  բայց 11 հազար դեպքի ականատես եղե՞լ եք՝ արձագանքեց. «Ինչպե՞ս եք պատկերացնում՝  ես ինչ-որ սարքեր ունեի դրած, որոնցով պետք է վերահսկեի՞»:

Տիրան Խաչատրյանը չի ցանկանում որևէ մեկին վիրավորել, բայց շեշտում է՝ իրեն հարգող որևէ անձնավորություն չպետք է խոսի իրեն չվերաբերվող թեմաներից:

«Մարդը, եթե ունի փոքր բարոյականություն, այն հարցերը, որ իրեն չեն վերաբերվում, քիթը չպետք է խոթի դրա մեջ», - ասաց ԳՇ պետի նախկին տեղակալը: