Հետևեք մեզ։

Թրամփը կարող է որոշում ընդունել ԱՄՆ-ի զnրքերը Սիրիայից դուրս բերելու մասին․ Հաքան Ֆիդան

20:18, 23 նոյեմբեր 2024
Թրամփը կարող է որոշում ընդունել ԱՄՆ-ի զnրքերը Սիրիայից դուրս բերելու մասին․ Հաքան Ֆիդան

Դոնալդ Թրամփն իր երկրորդ նախագահական ժամկետում կարող է որոշում կայացնել ամերիկյան զորքերը Սիրիայից դուրս բերելու վերաբերյալ։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

 

Ֆիդանի խոսքով՝ Թրամփն իր առաջին նախագահական ժամկետում փորձել է դուրս բերել զորքերը Սիրիայի Արաբական Հանրապետությունից, սակայն «Պենտագոնի պաշտոնյաները» նրան խանգարել են։Թուրքիայի արտգործնախարարը կարծում է, որ Թրամփն այժմ զգուշորեն ընտրում է վարչակազմի նոր թիմ՝ սխալները կրկնելուց խուսափելու համար։

Վերլուծական

Ամենաընթերցվածները