Հետևեք մեզ։

Բայդենի թիմը ցանկանում է խանգարել Թրամփին Ուկրաինայի հակամարտությունը լուծելու հարցում․ Պեսկով

12:10, 24 նոյեմբեր 2024
Բայդենի թիմը ցանկանում է խանգարել Թրամփին Ուկրաինայի հակամարտությունը լուծելու հարցում․ Պեսկով

Ջո Բայդենի գլխավորած ԱՄՆ հեռացող վարչակազմը փորձում է լարել իրավիճակը Ուկրաինայում՝ խափանելու ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի՝ հակամարտությունը կարգավորելու փորձերը։ Այս մասին Դմիտրի Պեսկովը հայտարարել է  լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում։

«Նախընտրական քարոզարշավի ժամանակ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է ինչ-որ կերպ ապահովել խաղաղություն և տանել բոլորին դեպի խաղաղ կուրս, իսկ այժմ նրանք փորձում են իրավիճակն այնքան լարել, որ այս խաղաղ պայմաններն արդեն դատապարտված են ֆիասկոյի», - հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները