Հետևեք մեզ։

Քանի հազար մարդ է զոհվել Գազայում՝ հակամարտության սկզբից մինչ օրս․ Պաղեստինը տվյալներ է ներկայացրել

13:36, 24 նոյեմբեր 2024
Քանի հազար մարդ է զոհվել Գազայում՝ հակամարտության սկզբից մինչ օրս․ Պաղեստինը տվյալներ է ներկայացրել

Ավելի քան 44,2 հազար պաղեստինցի է զոհվել Գազայի հատվածում իսրայելական զինվորականների գործողությունների հոտևանքով՝ անկլավում 2023 թվականի հոկտեմբերին ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր։ Այս տվյալները տրամադրել է Պաղեստինի առողջապահության նախարարությունը։

«Անցյալ տարվա հոկտեմբերից Գազայում իսրայելական բանակի զոհերի թիվը հասել է 44.211-ի, ևս 104.567 մարդ վիրավորվել է», - ասվում է գերատեսչության ամփոփագրում, որը հրապարակվել է իր պաշտոնական ալիքում: Գազայի առողջապահության նախարարությունը նաև հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում անկլավում Իսրայելի ռմբակոծությունների և հրետակոծությունների հետևանքով «35 պաղեստինցի է զոհվել, ևս 94-ը վիրավորվել»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները