Հետևեք մեզ։

Գրետա Թունբերգը Թուրքիայում է

08:29, 25 նոյեմբեր 2024
Գրետա Թունբերգը Թուրքիայում է

Շվեդ բնապահպան Գրետա Թունբերգը Թուրքիայում է։ Նա եղել է Դիարբեքիրի քաղաքապետարանում, հանդիպել է տեղի պաշտոնյաների հետ, քննարկել են կլիմայի փոփոխությունը։ Այս մասին հաղորդել է Դիարբեքիրի քաղաքապետարանը։

Ըստ տեղեկությունների՝ նա հոկտեմբերի 25-ին ևս եղել է Թուրքիայում, մասնավորապես՝ Ստամբուլում հանդիպել է տեղի էկոակտիվիստների հետ։

Նշենք, որ օրեր առաջ Գրետա Թունբերգը եղել էր Վրաստանում և Հայաստանում։ Այստեղ նա դատապարտել է ադրբեջանական կողմի գործողությունները և COP29 -ի անցկացումը այնտեղ։
 
 

Վերլուծական

Ամենաընթերցվածները