Հետևեք մեզ։

Վրաստանի ԱԳ նախարարը կփոխվի․ Կոբախիձեն Դարչիաշվիլիի փոխարեն առաջադրել է Բոչորիշվիլիի թեկնածությունը

08:49, 25 նոյեմբեր 2024
Վրաստանի ԱԳ նախարարը կփոխվի․ Կոբախիձեն Դարչիաշվիլիի փոխարեն առաջադրել է Բոչորիշվիլիի թեկնածությունը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն իր ճեպազրույցում հայտարարել է կառավարության նոր կազմը։ Նրա հաղորդմամբ՝ կառավարության կազմում երեք փոփոխություն կա։

 

Հաղորդվել է, որ փոփոխությունն ընդգրկել է արտաքին գործերի, արդարադատության, բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունները։

 

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին չի մասնակցել կառավարության նոր կազմում․ ԱԳՆ ղեկավարի պաշտոնում առաջադրվել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Մակա Բոչորիշվիլիի թեկնածությունը։

 

Արդարադատության նախարարությունը կղեկավարի պատգամավոր Անրի Օխանաշվիլին։

 

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Իլյա Դարչիաշվիլիին, Ռատի Բրեգաձեին, Օթար Շամուգիային իրենց աշխատանքի համար, նրանցից յուրաքանչյուրը մեծ ներդրում է ունեցել վերջին տարիներին մեր երկրի հաջողություններում։ Եվս մեկ անգամ շատ շնորհակալություն նրանցից յուրաքանչյուրին իրենց գործունեության համար։

 

Երեքն էլ կշարունակեն աշխատել քաղաքացիական ծառայության բարձր պաշտոններում, այս առնչությամբ ավելի ուշ կներկայացնեմ»,- ասել է վրաց վարչապետը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները