Հետևեք մեզ։

Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ, եթե դանդաղենք, անպայման կրկին կպարտվենք․ Աննա Հակոբյան

09:32, 25 նոյեմբեր 2024
Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ, եթե դանդաղենք, անպայման կրկին կպարտվենք․ Աննա Հակոբյան

2025 թվականը Կրթվելու տարի հայտարարելու առաջարկով նախորդ գրառումից հետո 22 ժամվա ընթացքում ֆեյսբուքյան 2 էջերիս դիտումներն ավելացել են 1 միլիոն 100-200 հազարով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։


«Սա մի կողմից շատ ոգեւորիչ է, մյուս կողմից հիասթափեցնող։ 


Ոգեւորիչ, որովհետեւ ապացում է, որ կրթվելը օրակարգային է։ 


Հիասթափեցնող, որովհետեւ մեկ միլիոն մոտ 190 հազար մարդ պասիվ հետեւող էր, եւ միայն 30-50 հոգի գաղափարը ակտիվորեն աջակցելու, գաղափարը սեփական անձի վրա կրելու քայլ արեց։ Համենայն դեպս՝ այս 22 ժամվա ընթացքում։


Այնինչ, Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ։ Եթե դանդաղենք ու ծուլանանք անպայման կրկին կպարտվենք։


Ուստի եկեք՝


2025 թվականը հայտարարենք կրթվելու տարի, ձեռնոց նետենք տգիտությանը, գիտելիքը եւ կրթվելը դարձնենք նորաձեւ, նոր հմտություններ յուրացնենք, չկրթենք, միայն՝ կրթվենք, սովորենք մեր անձնական կյանքը եւ մեր միջավայրը ավելի լավը դարձնել, սովորենք հարստանալ եւ հարստացնել, սովորենք երջանկանալ եւ երջանկացնել, սովորենք ուժեղանալ եւ ուժեղացնել, կրթվելը նորաձեւ է»,- գրել է Հակոբյանը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները