Հետևեք մեզ։

Ադրբեջանի և Իրանի հատուկ նշանակության ջոկատները համատեղ զորավարժություն են անցկացնում

09:59, 25 նոյեմբեր 2024
Ադրբեջանի և Իրանի հատուկ նշանակության ջոկատները համատեղ զորավարժություն են անցկացնում

Իրանի Իսլամական Հանրապետության Արդաբիլ նահանգի Ասլանդուզ բնակավայրի մոտ Ադրբեջանի բանակի ցամաքային զորքերի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքեր համատեղ մարտավարական «Արազ-2024» զորավարժություն է անցկացվում։

Այս մասին տեղեկություն է տարածել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերը ևս հայտարարություն են տարածել, ըստ որի՝  ադրբեջանական կողմի հետ համատեղ զորավարժությունները տևեն 4 օր։

Վերլուծական

Ամենաընթերցվածները