Հետևեք մեզ։

Կրեմլը մեկնաբանել է Եվրոպայից Ուկրաինա զորք ուղարկելու լուրերը

10:07, 25 նոյեմբեր 2024
Կրեմլը մեկնաբանել է Եվրոպայից Ուկրաինա զորք ուղարկելու լուրերը

Ուկրաինա զինվորական անձնակազմ ուղարկելու գաղափարը հնչել է եվրոպական մայրաքաղաքներում, սակայն այնտեղ կոնսենսուս չկա։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։


«Նախկինում, իհարկե, նման մտքեր հնչում էին եվրոպական տարբեր մայրաքաղաքներից, բայց հնչում էին նաև տարբեր հակափաստարկներ՝ ոչ այս գաղափարի դեմ։ Ուստի եվրոպացիներն այս հարցում միասնական կարծիք չունեն, բայց, իհարկե, ինչ-որ տաք գլուխներ կան»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Կրեմլը տեղյա՞կ է Թրամփի՝ Ուկրաինային օգնելուց հրաժարվելու պարագայում Եվրոպայից Ուկրաինա զինվորականների հնարավոր ուղարկման հարցի քննարկման մասին։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ հայտնի չէ, թե որքանով են այդ լուրերը համապատասխանում իրականությանը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները