Հետևեք մեզ։

Նախարար Դավիթ Խուդաթյանը ՏԿԵՆ աշխատակազմին հորդորել է չխուսափել որոշումներ կայացնելուց

11:00, 25 նոյեմբեր 2024
Նախարար Դավիթ Խուդաթյանը ՏԿԵՆ աշխատակազմին հորդորել է չխուսափել որոշումներ կայացնելուց

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր անցկացրել  է գործակարգավարական խորհրդակցություն։ 

Նախարարը նախ ծանոթացել է աշխատակազմի հետ, ապա նախարարի տեղակալները հակիրճ ներկայացրել են իրենց համակարգման ոլորտները։  

ՏԿԵ նախարարության համակարգման ենթակայության տակ գտնվող կոմիտեների ղեկավարները ևս ներկայացրել են իրենց ոլորտները և ընթացքում գտնվող ծրագրերը։ 

Նախարարը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմին հորդորել է աշխատանքը կատարել մեծ նվիրումով և չխուսափել որոշումների կայացումից։

Գործակարգավարական խորհրդակցությանն անդրադարձ է կատարվել նաև ընթացիկ ծրագրերին, նախարարության առաջիկա անելիքներին, քննարկվել են աշխատանքային այլ հարցեր ևս։

Վերլուծական

Ամենաընթերցվածները