Հետևեք մեզ։

Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդերը ապահով են, դրանց գոյության հետ ոչ մի խնդիր չկա․ ԿԲ նախագահի տեղակալ

11:30, 25 նոյեմբեր 2024
Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդերը ապահով են, դրանց գոյության հետ ոչ մի խնդիր չկա․ ԿԲ նախագահի տեղակալ

Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդերը ապահով են, դրանց գոյության հետ ոչ մի խնդիր չկա: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը։

 

Դիտարկմանը, թե արցախիցները ցանկանում են օգտվել  կուտակային կենսաթոշակային ֆոնդից, Արմեն Նուրբեկյանն ասել է. «Քանի որ Սահմանադրական դատարան են դիմել, չեմ կարող որևէ բան ասել։ Որոշումներ կկայացվեն, բայց ֆոնդերի հետ կապված որևէ խնդիր չկա, գումարներն ապահով պահվում են»։

 

Նուրբեկյանը հավելել է, որ եթե ԼՂ-ից տեղահանված անձը ՀՀ քաղաքացիություն է ստանում, այստեղ գրանցվում և շարունակում է իր աշխատավարձից կենսաթոշակային կուտակումներ անել։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները