Մայիսի 8-ին` Մեծ հաղթանակի 78-րդ տարեդարձի նախօրեին, ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը, ռազմական կցորդ Գարեգին Մելիքսեթյանը, Հայաստանի այլ ներկայացուցիչներ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ռուսաստանի կառույցները և դիվանագիտական առաքելության աշխատակիցներն այցելել են Մոսկվայի Հաղթանակի թանգարան։
Դեսպանատան պատվիրակությունը ծաղիկներ է դրել Հիշատակի և Փառքի կրակի մոտ։
Նույն օրը դեսպանատանը, ի պատիվ Հայաստանից ժամանած վետերանների, որոնց ուղեկցում էր ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը, տեղի է ունեցել ճաշկերույթ։