Հետևեք մեզ։

ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներն այցելել են Բաքու

11:57, 25 նոյեմբեր 2024
ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներն այցելել են Բաքու

ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներն այցելել են Բաքու՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» շրջանակային փաստաթղթին Ադրբեջանի միանալու 30-ամյակին նվիրված գիտաժողովին:

Այս մասին «X» հարթակում իր գրառման մեջ նշել է ՆԱՏՕ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Ջաֆար Հուսեյնզադեն։

Նշվել է, որ այցի շրջանակներում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները՝ օպերացիաների գծով գլխավոր քարտուղարի օգնականի տեղակալ Բուրջու Սանի գլխավորությամբ, ՆԱՏՕ-ում Ադրբեջանի առաքելության ղեկավար Ջաֆար Հուսեյնզադեի հետ միասին հանդիպել են ԱՀ ՊՆ համագործակցության վարչություն, գնդապետ Էլչին Աբդուլլաևի հետ։

Հանդիպման շրջանակներում քննարկվել են Ադրբեջան-ՆԱՏՕ գործընկերությանը, հետագա համագործակցության հնարավորություններին և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Վերլուծական

Ամենաընթերցվածները