Հետևեք մեզ։

Նեթանյահուին ձերբակալելը բավարար չէ, նա պետք է մահապատժի դատապարտվի․ Խամենեի

12:08, 25 նոյեմբեր 2024
Նեթանյահուին ձերբակալելը բավարար չէ, նա պետք է մահապատժի դատապարտվի․ Խամենեի

Նեթանյահուին ձերբակալելը բավարար չէ, նա պետք է մահապատժի դատապարտվի։ Իրանի առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին այս մասին հայտարարել է «ամբողջ երկրի բասիջների» հետ հանդիպման ժամանակ։


Ըստ Խամենեիի՝ Իսրայելը չի հաղթում Գազայում և Լիբանանում, սա ռազմական հանցագործություն է։

«Մարդկանց տները ռմբակոծելը հաղթանակ չէ, հիմարները չպետք է մտածեն, որ իրենք հաղթել են, քանի որ ռմբակոծել են տներ, հիվանդանոցներ և հավաքատեղիներ»,- ասել է նա։


Հիշեցնենք, որ Միջազգային քրեական դատարանը օրեր առաջ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ձերբակալության օրդեր է տվել։



Վերլուծական

Ամենաընթերցվածները