Հայտնի ռուս բլոգեր Իլյա Վարլամովի դեմ քրեական գործ է հարուցվել։ Այս մասին տեղեկություն է տարածել ՌԴ Քննչական կոմիտեն։
Հաղորդվել է, որ բլոգերի նկատմամբ գործ է հարուցվել օտարերկրյա գործակալների վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ նախատեսված պարտականություններից խուսափելու հոդվածով (ՌԴ Քրեական օրենսգրքի 330.1-րդ հոդվածի 2-րդ մաս):
Վարլամովին սպառնում է մինչև 2 տարվա ազատազրկում։
Նշենք, որ Իլյա Վարլամովը Ռուսաստանում օտարերկրյա գործակալ է ճանաչվել 2023 թվականի մարտին։ Արդարադատության նախարարությունը համարել է, որ նա ֆինանսավորում է ստացել արտերկրից և «կեղծ տեղեկություններ է տարածել պետական մարմինների կայացրած որոշումների և նրանց կողմից իրականացվող քաղաքականության մասին»։