Հետևեք մեզ։

Հայաստանը չի մասնակցի Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին

13:35, 25 նոյեմբեր 2024
Հայաստանը չի մասնակցի Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին

Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին, սակայն Երևանը դեմ չէ այդ հանդիպումներում ծրագրված փաստաթղթերի ընդունմանը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։

Նոյեմբերի 28-ին Աստանայում կկայանա նախ ԱԳ նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստը, ապա՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գագաթնաժողովը:

«Ցավոք, մեր հայ գործընկերները հրաժարվեցին անձամբ մասնակցել այս միջոցառմանը։ Ընդ որում, նրանք չեն առարկում, որ բոլոր փաստաթղթերը, որոնք ենթադրաբար պետք է հաստատվեն, ընդունվեն այսպես կոչված սահմանափակ ձևաչափով»,- ասել է Վասիլևը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները