Հետևեք մեզ։

Հովիկ Աղազարյանը որոշել է «դեռ մի երկու օր» մտածել

15:10, 25 նոյեմբեր 2024
Հովիկ Աղազարյանը որոշել է  «դեռ մի երկու օր» մտածել

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը այսօր 18:00-ին պետք է հրապարակեր մանդատ դնելու մասին իր որոշումը, սակայն որոշել է հետաձգել այն ու «դեռ մի երկու օր» մտածել։ Այս մասին նա հայտնել է 24News-ի հետ զրույցում։

 

Նա չի մեկնաբանել, թե արդյո՞ք իր այս որոշման վրա ազդել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումը, որը տեղի է ունեցել երկուշաբթի օրվա երկրորդ կեսին։

 

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրայինի եթերում հայտարարել էր, թե խնդրել է Հովիկ Աղազարյանին դնել մանդատը ու հույս հայտնել, թե վերջինս կարձագանքի իր խնդրանքին։ 

 

Աղազարյանին «մանդատազուրկ» անելու հարցը առաջացել էր խորհրդարանում իր և ՔԿ այդ ժամանակվա ղեկավար Արգիշտի Քյարամյանի միջև տեղի ունեցած միջադեպից հետո։

Վերլուծական

Ամենաընթերցվածները