Հետևեք մեզ։

Անցկացվել է Հայաստանի ուժային եռամարտի Հայաստանի առաջնությունը

15:35, 25 նոյեմբեր 2024
Անցկացվել է Հայաստանի ուժային եռամարտի Հայաստանի առաջնությունը

Երևանում նոյեմբերի 24-ին անցկացվեց Հայաստանի ուժային եռամարտի և Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիաների կողմից կազմակերպված՝ սեղմում հենարանից վարժության Հայաստանի առաջնությունը։

 

Այն անցկացվում էր արդեն 7-րդ անգամ՝ 2018 թվականից ի վեր։

Մասնակցում էր ավելի քան 100 մարզիկ։

Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիան ներկայանում էր 53 մարզիկով։

 

«Նրանց 50 տոկոսը պատերազմի մասնակիցներ են, զինվորական հաշմանդամություն են ձեռք բերել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի հիմնադիր Սարգիս Ստեփանյանը։ «Այս տարին տրաբերվում է մյուս տարիներից նրանով, որ հաշմանդամություն ունեցող մարզիկներից մի քանիսը նաև մասնակցելու են ոչ հաշանդամություն ունեցող մարզիկների հետ»,- հավելեց նա։

 

Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանն էլ նշում է՝ գլխավոր սպասելիքն այն է, որ մարզիկները հնարավորություն ունենան իրենց լավ դրսևորելու, արդյունքները լավացնեու և պատրաստվելու հաջորդ մրցումներին։ «Սպասելիքն այն է, որ սպորտաձևերի հանդեպ հետաքրքրությունը չպակասի, և այս մրցումներով դա ենք ուզում անել։ Որակի առումով տարբերությունը միանշանակ տեսնում ենք, ամեն մրցման ժամանակ գրանցում ենք Հայաստանի նոր ռեկորդներ»,- նշում է նա։

 

Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, հավաքականի գլխավոր մարզիչ Սերգեյ Ասատուրովն էլ ասաց, որ մրցման արդյունքներով, ինչպես ամեն տարի, ձևավորվելու է հավաքական, որը պատրաստվում է մասնակցել միջազգային առաջնությունների։

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները