Հետևեք մեզ։

Ադրբեջանում ներում է շնորհվել 801 բանտարկյալի

18:54, 08 մայիս 2023
Ադրբեջանում ներում է շնորհվել 801 բանտարկյալի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոր՝ Հեյդար Ալիևի հարյուրամյակի առթիվ համաներման վերաբերյալ հրամանագիր է ստորագրել։

 

Փաստաթղթի համաձայն՝ ներում է շնորհվել 801 դատապարտյալի։ Նրանցից 463 անձ ազատվել է ազատազրկումից, 220 անձ ազատվել է ազատազրկման պատժի չկրած մասից, 118 անձ ազատվել է ազատությունից զրկելու հետ կապված այլ պատիժներից։