ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ Մոսկվայի հարավում պահեստում հրդեհ է բռնկվել։
«Հրդեհը տեղի է ունեցել Պրոմիշլեննայա փողողի 11-րդ շենքում ՝ երկհարկանի պահեստի 2-րդ հարկում», - հայտնում են ԱԻՆ-ից։
Օպերատիվ ծառայությունների տվյալներով՝ հրդեհը արագորեն տարածվում է, 250 քմ մակերեսով հատվածում տեղի է ունեցել փլուզում։
Սկզբնական շրջանում հրդեհի տարածքը կազմել է 500 քմ։ Ավելի ուշ օպերատիվ ծառայությունները հայտնել են, որ հրդեհվող տարածքը հասել է 2,5 հազար քառակուսի մետրի։