Հետևեք մեզ։

Այժմ առևտուրն իրականացնում ենք միայն ռուբլով և ռիալով. Իրանի ԿԲ նախագահ

17:08, 25 նոյեմբեր 2024
Այժմ առևտուրն իրականացնում ենք միայն ռուբլով և ռիալով. Իրանի ԿԲ նախագահ

Իրանն ու Ռուսաստանը, ֆինանսական ոլորտում ավելի վաղ կնքված պայմանագրերի հիմքով, փոխադարձ հաշվարկների բոլոր տեսակների համար անցել են ազգային արժույթների գործածմանը՝ ամբողջությամբ բացառելով դոլարը, հայտարարել է Իրանի ԿԲ նախագահ Մոհամեդ Ռեզա Ֆարզինը։

 

«Մենք Ռուսաստանի հետ համաձայնագիր ենք կնքել և ամբողջությամբ բացառել դոլարը։ Այժմ առևտուրն իրականացնում ենք միայն ռուբլով և ռիալով», - ասել է Իրանի ԿԲ նախագահը։

 

Նրա խոսքով՝ երկու երկրների ֆինանսական գերատեսչությունները պայմանավորվածություն են ձեռք բերել արտարժույթի փոխարժեքի վերաբերյալ, որը կկիրառվի արտաքին առևտրային գործարքներ իրականացնելիս։

Վերլուծական

Ամենաընթերցվածները